Escapes-ում քեզ սպասում են նոր, ժամանակակից ու ջերմ մթնոլորտով սենյակներ, որտեղ տաք փայտն ու մեղմ լույսը ստեղծում են իսկական հանգստի զգացում։ Ամեն ինչ այստեղ մտածված է, որ դու քեզ զգաս ազատ, հարմարավետ ու պարզապես վայելես յուրաքանչյուր պահը՝ գեղեցիկ մանրուքներով ու բուտիկ միջավայրով, որը ներդաշնակ է Դիլիջանի բնությանը։ Կգաս երկուսով, թե ընկերներով՝ հեշտ կգտնես քեզ համապատասխան տարբերակը։ Սենյակները մաքուր են, հարմար ու ժամանակակից՝ այնպես, որ պարզապես գաս, հանգստանաս ու կտրվես առօրյայից։ Դիտիր սենյակները, ընտրիր քոնը ու վայելիր Դիլիջանի հանգիստը՝ քաղաքի սրտում, փայտի ջերմությամբ շրջապատված։